Միջազգային 

Ադրբեջանի՝ ԱՄՆ դաշնակցի կարգավիճակ ստանալու հնարավորությունները շատ փորք են. Ռիչարդ Ֆոնտաին

analitik.am

Բաքվում անցկացվող «Ժամանակակից պատերազմներ վարելը և անվտանգության մարտահրավերները» միջազգային համաժողովում ունեցած ելույթում «Նոր Ամերիկա» անվտանգության կենտրոնի նախագահ Ռիչարդ Ֆոնտաինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի դաշնակցի կարգավիճակ ստանալու Ադրբեջանի շանսերը շատ փոքր են:


Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Անդրադառնալով Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին, Ռ. Ֆոնտաինը նշել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները հետք են թողնում ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների վրա և այդ հարաբերությունները տանում նեղ էներգետիկական համագործակցության:

 

Ամերիկացի փորձագետը գտնում է, որ ԱՄՆ կոնգրեսում Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի` ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցի կարգավիճակ ստանալու մասին օրինագծի ընդունման հնարավորությունը խիստ փոքր է:  

 

ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակցի կարգավիճակ ունեն Եգիպտոսը, Իսրայելը, Հորդանանը, Ճապոնիան, Աֆղանստանը և ևս 10 երկիր:

 

Նույն շարքից