Միջազգային 

Ուկրաինական ճգնաժամը չի կարող ռազմական լուծում ունենալ. Պորոշենկո

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ելույթ ունենալով Յալթյան խորհրդաժողովում, որն ընթանում է Կիևում, հայտարարել է, թե ուկրաինական ճգնաժամը չի կարող ռազմական լուծում ունենալ:

 

«Այդ ճգնաժամը ռազմական լուծում չունի: Մեզ հարկավոր Է պահպանել Ուկրաինայի միասնությունը: Երկիրը միասնական պահելու համար մեզ հարկավոր Է իշխանության ոչ մեծ ապակենտրոնացում»,-ասել Է Պորոշենկոն:

 

«Վաղաժամկետ մունիցիպալ ընտրությունները ճգնաժամի լուծման միակ միջոցն են: Մեզ հարկավոր Է ստեղծել մեկին, որի հետ կարելի Է խոսել, որը կներկայացնի Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդին: Մենք պատրաստ ենք երկխոսել: Իշխանությունը պետք Է հաստատվի ոչ թե ինքնաձիգներով, այլ ընտրություններով: Դա խաղաղության հանգուցային բաղադրիչն Է»,-հայտարարել Է Պորոշենկոն:

 

Ուկրաինայի նախագահը հավելել Է, թե հույս ունի, որ հանրապետության Գերագույն ռադան հավանություն կտա այդ գաղափարին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից