Միջազգային 

Գերմանիան արգելել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությունը երկրի տարածքում

analitik.am

Գերմանիայի կառավարությունը որոշում Է ընդունել պաշտոնապես արգելել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությունը երկրի տարածքում: Այդ մասին սեպտեմբերի 12-ին հայտնել Է ԳՖՀ-ի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը:

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախօրյակին հայտարարել Է Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պաքարելու համար միջազգային լայն դաշինք ստեղծելու անհրաժեշտության մասին: «Իսլամական պետության» դեմ պայքարը պահանջում Է բոլոր նրանց վճռական ու համակարգված գործողությունները, ովքեր դեմ են այլախոհությունը ճնշելուն եւ փոքրամասնությունները բարբարոսաբար ոչնչացնելուն»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով Բունդեսթագում: «Մենք բոլորս՝ ինչ դավանանք Էլ որ ունենանք, համատեղ դիմակայելու ենք ծայրահեղականներին ու իսլամիստներին»,-ասել Է Մերկելը:

 

«Իսլամական պետության» դեմ պայքարում արագ հաջողության հասնել չի հաջողվի,-խոստովանել Է կանցլերը:-Դա շատ ժամանակ կպահանջի»: Միեւնույն ժամանակ նա ընդգծել Է, որ երկարաժամկետ հեռանկարում Իրաքին կայունություն կարող Է բերել միայն քաղաքական գործընթացը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից