Միջազգային 

Առանց Դամասկոսի համաձայնության սիրիական տարածքների վրա ամերիկյան ցանկացած գործողություն կնշանակի հարձակում. Սիրիայի ԱԳՆ

analitik.am

Առանց Դամասկոսի հետ համաձայնության սիրիական տարածքների վրա ամերիկյան ցանկացած գործողություն կորակվի որպես հարձակում: Ինչպես հաղորդում  է  սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ-ն:

 

Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը ԻԼԻՊ-ի դեմ ամերիկյան գործողությունների վերաբերյալ նշել է, որ ԱՄՆ-ը երկար ժամանակ աչք է փակել Սիրիայում գործող ծայրահեղականների վրա՝ հաշվարկելով, որ նրանք կօգնեն տապալել Սիրիայի կառավարությանը: Սակայն, ի վերջո, տեսնելով ծայրահեղականների կողմից ծավալվող գործողությունները ողջ Մերձավոր Արևելքում, որոշում է ընդունել պայքարել դրանց դեմ: «Բարաք Օբաման, օգնելով Իրաքին, մյուս կողմից ԱՄՆ-ի կոնգրեսին հանձնարարել է 500 միլիոն դոլար տրամադրել Սիրիայի զինված ընդդիմության օգնության համար»,- նշել է Լուկաշևիչը:

 

Նա ընդգծել է, որ Սիրիայի տարածքում ԻԼԻՊ-ի դեմ ուղղված ցանկացած գործողություն պետք է կատարվի Սիրիայի կառավարության համաձայնությամբ: Հակառակ դեպքում հարվածները կգնահատվեն որպես անմիջական հարձակում:

 

Նույն շարքից