Միջազգային 

Պորոշենկոն հատուկ կարգավիճակ է խոստացել Դոնբասին

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ իշխանության ապակենտրոնացման եւ Դոնբասին հատուկ կարգավիճակ շնորհելու հարցում ուկրաինացի իշխանությունները ուսումնասիրում են Լեհաստանի փորձը: Այդ մասին «Յալթայի եվրոպական ռազմավարության» (YES) համաժողովի ամենամյա հանդիպմանը հայտարարել է Պորոշենկոն՝ ի պատասխան հարցին՝ ի՞նչ նկատի ունի իշխանության ապակենտրոնացում եւ Դոնբասի հատուկ կարգավիճակ ասելով:


Պորոշենկոն ընդգծել է, որ օրինագծում «իմ երկրի տարածքային ամբողջականության համար դուք ոչ մի վտանգ չեք տեսնի»:

 

«Իշխանության փոխանցումը տեղական համայնքներին լեհական գմինայից քիչ չի լինի», - ասել է Պորոշենկոն:

 

«Նա նշել է, որ տեղական համայնքները կարող են որոշել՝ ի՞նչ լեզու սահմանել, ինչպե՞ս օգտագործել բյուջետային միջոցները, որոնք մեծ մասամբ մնալու են հենց տեղական բյուջեներում»:

 

Սակայն երկրի ռազմավարական ոուղղությանը վերաբերող հարցերը կլուծվեն կենտրոնական իշխանությունների կողմից:

 

Գմինան (մարզ) Լեհեաստանի ամենափոքր վարչական միավորն է: Անվանումն առաջացել է գերմանական gemeinde (համայնք) բառից:

Նույն շարքից