Միջազգային 

Մոսկվան ԵՄ-ի պատժամիջոցներին կհակազդի

analitik.am

Ռուսաստանը Եվրամիության նոր պատժամիջոցներին կհակազդի հանգիստ, բայց համարժեք: Այդ մասին  սեպտեմբերի 12-ին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

 

«Մենք հակազդելու ենք հանգիստ, համարժեք՝ ելնելով նախևառաջ մեր շահերի պաշտպանության անհրաժեշտությունից»,-ասել Է Լավրովը՝ «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում:

 

Ինչպես արդեն հաղորդվել Է, Եվրամիությունը նոր պատժամիջոցների փաթեթի շրջանակներում սահմանափակել Է   Ռուսաստանի վառելիքաԷներգետիկական երեք ընկերությունների՝ «Ռոսնևտ»-ի, «Տրանսնևտ»-ի, «Գազպրոմ նևտ»-ի մուտքը ԵՄ-ի կապիտալի շուկաներ: Նոր պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների անվանումները սեպտեմբերի 12-ին հրապարակվել են Եվրամիության Պաշտոնական հանդեսում: ԵՄ-ն նաև սահմանափակումներ Է մտցրել Ռուսաստանի հինգ բանկերի՝ Սբերբանկին, ՎՏԲ-ին, Գազպրոմբանկին, ՎԷԲ-ին և Ռոսսելխոզբանկին, փոխառություններ և ներդրումային ծառայություններ տրամադրելու վրա: 

 

Եվրամիությունը արգելք Է սահմանել Ռուսաստանի երեք խոշորագույն պաշտպանական կոնցեռնների՝ «Ուրալվագոնզավոդ»-ի, «Օբորոնպրոմ»-ի և Միավորված ավիաշինական կորպորացիայի համար պարտային ֆինանսավորման կազմակերպման վրա: ԵՄ-ի պատժիչ ցուցակում ներառվել են ՌԴ-ի ինը պաշտպանական կոնցեռններ՝ «Սիրիուս»-ը, «Ստանկոինստումենտ»-ը, «Խիմկոմպոզիտ»-ը, «Կալաշնիկով» կոնցեռնը, Տուլայի զինագործարանը, «Մեքենաշինության տեխնոլոգիաներ»-ը, «Ալմազ Անտեյ»-ը, «Բազալտ»-ը և «Բարձրճշգրիտ համալիրներ»-ը: Այսօրվանից արգելվում են այդ ընկերություններին կրկնակի նշանակության եվրոպական տեխնոլոգիաների մատակարարումները:

 

Եվրամիությունը Ռուսաստանի և Ուկրաինայի համար սև ցուցակում մտցրել Է ևս 24 անուն՝ դրա ֆիգուրանտների ընդհանուր թիվը հասցնելով 119-ի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից