Միջազգային 

ՄԱԿ-ի կոչը ԱՄՆ-ին

analitik.am

ՄԱԿ-ն ԱՄՆ-ին և մյուս երկրներին, որոնք մտադիր են Սիրիայի տարածքում հարվածել ԻԼԻՊ խմբավորման հենակետերին, կոչ է արել հիշել խաղաղ քաղաքացիների և մարդասիրական աշխատաքներ կատարողների անվտանգության պահպանման անհրաժեշտության մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներակայացուցիչ Ստեֆան Դյուջարիկը: Նա հսկտակ չի պատասխանել այն հարցին, թե ինչպես է վերաբերում ՄԱԿ-ի գլխավոր քատուղար Պան Կի Մունն ԱՄՆ-ի Նախագահի որոշմանը` ԻԼԻՊ-ին հարվածներ հասցնելու վերաբերյալ:

 

«Առաջնորդները ընդունում են որոշումներ, որոնք իրենց անհրաժեշտ է ընդունել: Գլխավոր քարտուղարը անկասկած շարունակում է անփոփոխ աջակցել մարդու միջազգային իրավունքին: Մենք այդ մասին բազմիցս խոսել ենք: Այնպես որ, երկրների առաջնորդները կընդունեն սեփական որոշումները, սակայն գլխավոր քարտուղարն այդ հարցում ունի իր տեսակետը»,- նշել է Դյուջարիկը:

 

Նա հրաժարվել է պատասխանել այն հարցին՝ արդյոք միջազգային իրավունքի խախտում կհամարվի՞ առանց ՄԱԿ-ի բանաձևի կամ սիրիական իշխանությունների համաձայնության Սիրիայի տարածքում ԻԼԻՊ-ին հարվածելը:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պետք է ռազմական գործողություններ սկսի ԻԼԻՊ-ի դեմ ոչ միայն Իրաքում, այլև Սիրիայում: Նա ընդգծել է, որ ապստամբների դեմ պայքարում Վաշինգտոնը չի համագործակցի Դամասկոսի հետ:

 

Նույն շարքից