Միջազգային 

Ֆրանսիան պատրաստ է Իրաքին ռազմական օգնություն տրամադրել

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Իսլամական պետության» զինյալների դեմ ռազմական աջակցությունը ակտիվացնելու պատրաստակամության մասին, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով France-Presse գործակալությանը:


«Ես եկել եմ Բաղդադ՝ հայտարարելու Իրաքին ռազմական օգնություն ապահովելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին», - ասել է Օլանդը՝ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

 

Ընդ որում, նա չի հստակեցրել օգնության տրամադրելու ծրագրում Ֆրանսիայի մասնակցության բնույթը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նախագահը ժամանել է Իրաք՝ հումանիտար օգնությամբ:

Նույն շարքից