Միջազգային 

ՌԴ-ի և Իրանի նախագահները քննարկել են համագործակցության հեռանկարները

analitik.am

Ռուսաստանը եւ Իրանը լավ հեռանկարներ ունեն տնտեսության բնագավառում, մասնավորապես, Էներգետիկայում, համագործակցության զարգացման համար: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

«Մենք ունենք խոշոր նախագծեր, որոնք իրականացրել եւ իրականացնում ենք: Մենք փոխգործակցության, համագործակցության լավ հեռանկարներ ունենք: Դա վերաբերում Է Էներգետիկայի ոլորտին, դա վերաբերում Է տնտեսությանը»,-ասել Է Պուտինը Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ սեպտեմբերի 12-ին Դուշանբեում կայացած հանդիպմանը: 

 

Իր հերթին Ռոուհանին ասել Է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները, որը կարեւոր երկիր Է տարածաշրջանում, մեծ նշանակություն ունի Իրանի համար: Ընդսմին նա նշել Է առաջընթացը երկու երկրների հարաբերություններում:

 

Ռոուհանին հավելել Է, որ Իրանի կողմից առկա Է «լուրջ կամք ու տրամադրվածություն՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու բոլոր ոլորտներում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից