Միջազգային 

Ճանաչելով Շոտլանդիայի հանրաքվեն՝ ԵՄ-ն պետք է ճանաչի նաև Ղրիմը

analitik.am

Ղրիմի ժամանակավոր ղեկավար Սերգեյ Ակսյոնովը կարծում է, որ ԵՄ երկրները պետք է ճանաչեն Ղրիմի հանրաքվեն, եթե հայտարարեն Շոտլանդիայի հանրաքվեի օրինականության մասին:


«Շոտլանդիայի հանրաքվեն ճանաչելը կնշանակի, որ Ղրիմն էլ  պետք է ավտոմատ ճանաչվի նրանց կողմից՝ առանց որևէ հարցի և առանց կասկածի», - հայտարարել է Ակսյոնովը:

 

Ըստ նրա՝ Շոտլանդիայում հանրաքվեի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը ակնհայտ ցույց կտա, թե որքան հեռուն են գնացել եվրոպացի գործիչները կրկնակի ստանդարտների իրենց քաղաքականությունում:

 

«Մեզ դրա համար փորձում են հրապարակավ ստորացնել, վիրավորել, փակել բիզնեսով զբաղվելու մեր հնարավորությունը, այդ պատճառով էլ ցանկանում եմ տեսնել, թե ինչպիսին կլինի նրանց արձագանքը սեփական քաղաքացիների նկատմամբ, որոնց տարածքում տեղի է ունենում Ղրիմի իրադարձություններին նման իրավիճակ», - ասել է Ակսյոնովը:

 

Նույն շարքից