Միջազգային 

Բասկերի Խորհրդարանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը

analitik.am

Եվրամիության տարածքային խորհրդարանն այսօր պատմության մեջ առաջին անգամ փաստաթուղթ է ընդունել, ըստ որի` աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործմանը:

Այս մասին հայտնում են «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» /ՀԵԲ/ կազմակերպությունից։ 

Բասկերի Խորհրդարանի՝ այսօր ընդունած փաստաթուղթը խրախուսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ժողովրդավարության սկզբունքներին հավատարմությունը, անկախ ստեղծված բարդ իրավիճակի: Այն նշում է, որ Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ընտրել սեփական ապագան, մասնավորապես իր ինքնորոշումը, որն առանցքային տարր է հակամարտության կարգավորման ցանկացած բանակցային գործընթացի համար: 

Ի վերջո, այսօր ընդունած փաստաթուղթը շեշտում է Լեռնային Ղարաբաղի մասնակցության կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի Խմբի հակամարտության կարգավորմանը նվիրված բանակցություններին: 

«Ուրախ եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդավար կառավարության ճանաչման համար և ողջունում եմ ԵՄ օրենսդրությանը համապատասխանելուն միտված ջանքերը: ԼՂ հանրությունը պետք է հպարտ լինի, որ եվրոպական տարածքում ժողովրդավարության հանձնառությունը որպես անքակտելի մաս, ճանաչվել է ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև՝ ԵՄ-ում», - նշել է ՀԵԲ տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան: 

Սկսած 1979 թվականից, Բասկերի Երկիրը Իսպանիայի 17 ինքնավար համայնքներից մեկն է և ունի մոտավորապես 2,5 մլն բնակչություն: Այն ունի գործադիր և օրենսդիր սեփական մարմինները: Բասկերի Խորհրդարանը ենթապետական խորհրդարաններից մեկն է, որը վայելում է լիակատար իրավասություն Եվրոպական Միության տարածքում: Բասկ պաշտոնյաներն ազատ քաղաքականություն են վարում բազմաթիվ տիրույթներում, օրինակ ֆիսկալ քաղաքականություն, հարկերի հավաքագրում կամ ոստիկանական կառավարում՝ ունենալով առանձին ոստիկանական ուժեր: Տարածքային մակարդակում այլ իրավասություններից են առողջապահությունը, կրթությունը /տարրական դասարաններից մինչև համալսարաններ/, կամ տարածքային զարգացում: Ավելին, Բասկերի Երկիրն ունի Արտաքին գործողությունների սեփական ծառայություն, որը ղեկավարում է քաղաքական և մշակութային ավելի քան 200 պատվիրակությունների ցանց ամբողջ աշխարհում: Տնտեսապես Բասկերի Երկիրը Եվրամիության առավել զարգացած տարածքներից մեկն է՝ գրանցելով ավելի քան 31, 000€ տարեկան մեկ շնչին ընկնող ՀՆԱ, ինչը 20%-ով բարձր է ԵՄ ընդհանուր ցուցանիշից (25, 700€):

Բասկերի ինքնավար համայնքը բաղկացած է երեք մարզերից՝ Ալավա (բասկերեն՝ Արաբա), Բիսկայ (իսպաներեն՝ Վիսկայա, բասկերեն՝ Բիզկաիա) և Գիպուզկոա (իսպաներեն՝ Գուիպուզկոա)։

Նույն շարքից