Միջազգային 

ԱՄՆ-ի՝ իսլամիստների դեմ պայքարի միջոցներն անարդյունավետ են

analitik.am

Իրանի իշխանությունները համարում են, որ այն միջոցները, որոնցով ԱՄՆ-ն մտադիր է պայքարել «Իսլամական պետություն» ջիհադական խմբավորման դեմ, անարդյունավետ են:


Ինչպես տեղեկացնում է BBC-ն՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Դուշանբեում Շանհայի համագործակցության կազմակերպության նիստի շրջանակում: Խոսքը, մասնավորապես, զինյալների դիրքերին օդային հարվածներ հասցնելու մասին է: Իրանն առաջարկում է այս խնդիրը համագործակցությամբ լուծել:

 

Իրանի առաջնորդը նաև քննադատել է Վաշինգտոնին ու միջազգային հանրությանը՝ նախկինում իսլամիստ արմատականներին ցուցաբերած աջակցության համար, մինչդեռ Թեհրանը զգուշացնելիս է եղել նրանց վտանգավորության մասին: Ռոհանին ասել է, որ իսլամիստներին իբրև ընդդիմություն ներկայացնելով՝ Արևմուտքը նրանց զինել է: Իսկ այժմ նրանք օգտագործում են այդ զենքը, այդ թվում՝ իրենց իսկ զինողների դեմ:

Նույն շարքից