Միջազգային 

Գերմանիան չի մասնակցի ԻԼԻՊ-ի դեմ ուղղված ավիահարվածներին

Գերմանիան չի մասնակցի ԻԼԻՊ-ի դեմ ուղղված ավիահարվածներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին սեպտեմբերի 12-ին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Քրիստիան Վիրտցը: Նրա խոսքով` Գերման իան խիստ մտահոգված է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններով, սակայն բացառել է մասնակցությունն օդային հարվածներին:

 

Արաբական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Իրաքի մայրաքաղաք Բաղդադի արևելյան Զիունա շրջանում սեպտեմբերի 12-ին ուժգին պայթյուն է որոտացել: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:


Տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ը շուտով կսկսի ռազմական օդանավեր տեղակայել Իրաքյան Քրդստանի Արբիլ շրջանում՝ այդպիսով պատրաստվելով հարված հասցնել ԻԼԻՊ-ին:

 

ԱՄՆ-ն արդեն ավելի քան 150 հարված է հասցրել ԻԼԻՊ-ի հենակետերին: Իսրայելն իր հերթին պատրաստակամություն է հայտնել օգնել ԻԼԻՊ-ի դեմ պայքարում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պետք է ռազմական գործողություններ սկսի ԻԼԻՊ-ի դեմ ոչ միայն Իրաքում, այլև Սիրիայում: Նա ընդգծել է, որ ապստամբների դեմ պայքարում Վաշինգտոնը չի համագործակցի Դամասկոսի հետ:

 

Նույն շարքից