Վաշինգտոնի դպրոցներից մեկի 6-րդ դասարանի աշակերտուհին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հանդիմանել է այն բանի համար, որ նա Բեյոնսեն չէ: Այս մասին գրում է Buzzfeed-ը:
Նախօրեին ամերիկյան նախագահն առաջին տիկնոջ հետ 2001 թվականի սեպտեմբերի 11- ահաբեկչության զոհերի հիշատակի օրվա՝ «Հայրենասերի օրվա» առիթով այցելել է դպրոց:
Աշակերտուհիներից մեկը հնարավորություն է ունեցել շփվել Օբամայի հետ ու խոստովանել է, որ երբ իմացել է, որ դպրոց հայտնի մարդ է այցելելու, հույս է ունեցել տեսնել Բեյոնսեին:
«Իսկ հետո իմացա, որ Դուք եք գալու մեզ մոտ»,- ասել է աղջիկը՝ խոստովանելով, որ այդ լուրը տխրեցրել է իրեն:
«Քո փոխարեն Մալիան և Սաշան (Օբամայի դուստրերը) նույնպես կտխրեին»,- կատակել է ԱՄՆ նախագահը: