ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծովային հետեւակի պաշտոնաթող գեներալ Ջոն Ալեինին նշանակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում գլխավոր համակարգող, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնեսթը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը «Իսլամական պետության» հետ գտնվում է պատերազմի վիճակում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Բացի այդ, Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը կգլխավորեն լայն կոալիցան՝ «ԻՊ»-ի դեմ պայքարի համար: