Ուկրաինան ակնկալում է ԱՄՆ-ի առանցքային գործընկերոջ կարգավիճակ ստանալ, ինչպես նաև լուծել բարեփոխումներ իրանակացնելու համար ֆինանսական և տեխնիկական օգնության հարցը: Այս մասին հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում նշել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Մեզ հարկավոր է մի քանի կարևոր որոշում ընդունել՝ ֆինանսական օգնություն, ԱՄՆ առանցքային գործընկերոջ կարգավիճակի ստացում, բարեփոխումների անցկացման համար տեխնիկական օգնություն, օգնություն ռազմական ոլորտում եւ Ռուսաստանի հանդեպ մեր գործընկերների կայուն դիրքորոշում»,-ասել է Յացենյուկը՝ մեկնաբանելով Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների օրակարգը:
«Ես լավատեսորեն եմ նայում այդ դրույթների իրականացմանը»,-ասել է նա: