Միջազգային 

Ջոն Քերին ժամանել է Եգիպտոս «Իսլամական պետության» հարցով

 

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին շաբաթ ժամանել է Կահիրե՝ իշխանությունների հետ բանակցությունների, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

Օրակարգում է իսլամիստ զինյալների դեմ պայքարի համար կոալիցիա ստեղծելու հարցը:

 

Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ Քերին կհանդիպի Եգիպտոսի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ երկկողմ և տարածաշրջանային խնդիրներ քննարկելու նպատակով:

 

Եգիպտոս այցը կատարվում է Մերձավոր Արևելք Քերիի շրջագայության շրջանակներում, որի նպատակն ահաբեկչության, մասնավորապես՝ «Իսլամական պետություն» շարժման դեմ պայքարի համար միջազգային դաշինք ստեղծելն է:

Նույն շարքից