Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ասել է, որ ԵՄ-ի հետ ասոցացման հետաձգումն այդ երկրին ժամանակ է տալիս նախապատրաստվելու, հայտնում է korrespondent.net-ը:
Յացենյուկն այս մասին խոսել է YES-ում՝ Յալթայի եվրոպական ռազմավարության 11-րդ ամենամյա հանդիպմանը:
«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ սա այսպիսի մի լավ ժեստ է ԵՄ-ի կողմից: Մենք հանգստանալու ժամանակ ենք ունենում: ԵՄ-ն ներկա դրությամբ չեղարկել է ներմուծման մաքսատուրքերը, իսկ մենք ոչ ամբողջությամբ ենք ԵՄ-ի համար բացում ուկրաինական շուկան: Այնպես որ այս շրջանը տրվում է նրա համար, որպեսզի ուկրաինացիները նախապատրաստվեն», - մասնավորապես ասել է պաշտոնյան:
Միաժամանակ նա ասել է, որ Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացման ուղղությամբ գործողությունների ծրագիր ընդունել: Նա ասել է, որ փաստաթղթի վավերացումն անպայման կայանալու է: Իսկ մինչ այդ ի թիվս այլնի նախատեսում է ԵՄ-ի չափանիշներին համապատասխանեցնել նաև Ուկրաինայի սահմանադրությունը: