ԵՄ-ի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն անհրաժեշտ է համարում Մաքսային միության և Եվրամիության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների անցկացումը:
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԵՄ-ի եռակողմ խորհրդակցությունների ընթացքում, որոնք տեղի էին ունեցել ուրբաթ օրը Բրյուսելում, կողմերը պայմանավորվել են մեկ տարով հետաձգել ասոցացման մասին համաձայնագրի կյանքի կոչումը ազատ առեւտրի գոտու գործողության մասով՝ մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Եվրամիության քաղաքական գործիչների համար եկել է ժամանակը ոչ միայն այդ խճանկարի հատվածները, ինչպես եղավ Բրյուսելում, այլև ամբողջական պատկերը ներկայացնելու համար: Մենք հավատում ենք և գիտենք, որ սա չպետք է սահմանափակվի մեզանով կամ մեր գործընկերներով»,- ասել է նա Կիևում Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա 11-րդ հանդիպման ընթացքում:
«Ես կարծում եմ, որ ամեն դեպքում հարկավոր է բարձրացնել այս խաղի խաղադրույքները, եկել է Եվրամիության և Եվրասիական ու Մաքսային միության՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միջև բարձր մակարդակով պաշտոնական կապեր հաստատելու ժամանակը: Իր ժամանակին Հայաստանն էլ կմտնի խաղի մեջ: Կարծում եմ, որ պետք է ՄՄ-ի և ԵՄ-ի միջև ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել», -հայտարարել է Ֆյուլեն: