Ղրիմի կարգավիճակի հարցը չի քննարկվում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Պյոտր Պորոշենկոյի բանակցություններում:
«Ղրիմը չի քննարկվում: Վստահեցնում եմ ձեզ, որ մեր նախագահների հեռախոսային խոսակցությունների և շփումների ընթացքում այդ հարցը չկա»,-ասել է նախարարը:
Լավրովը նաև հավելել է, որ «քննարկվում է հնարավորությունը, որ ռուսական կողմը, օգտագործելով իր ակնհայտ լծակները, օգնի Ուկրաինայում սահմանադրական գործընթացի հաստատմանը»: