Միջազգային 

«Վեցյակի» և Իրանի միջև տարաձայնություններ կան. Իրանի ԱԳՆ

Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախթ Ռավանչին հայտարարել է, որ «վեցյակի» և Թեհրանի միջև կարևոր հարցերի շուրջ տարաձայնություններ կան երկրի միջուկային ծրագիրը քննարկելիս, հայտնում է «Ֆրանս Փրեսս»-ը:

«Եվրոպացիների հետ բանացությունների երկու փուլից հետո մեր դիրքորոշումները վերջնական չեն համաձայնեցվել եւ կարևոր հարցերի շուրջ տարաձայնությունները դեռ առկա են», — հայտնել է Թախթ Ռավանչին: Նա «վեցյակին» կոչ է արել հարգել կարմիր գծերը, որոնք Իրանը քաշել է երկրի միջուկային ծրագրի քննարկման ընթացքում:

Irna-ն հայտնում է, որ Թախթ Ռավանչին նաև հայտնել է, որ չնայած «վեցյակի» հետ մի շարք տարաձայնություններին, Իրանը կփորձի միջուկային հարցով համակողմանի համաձայնագրի հասնել մինչեւ նոյեմբերի 25 –ը: «Մենք մշտապես լավատեսորեն ենք տրամադրված, բայց բարդ ճանապարհ է սպասվում», - նրա խոսքերը մեջբերում է «Ֆրանս Փրեսս»-ը:

«Վեցյակի» և Իրանի հերթական հանդիպումը կկայանա սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Իսրայելը, ԱՄՆ-ն և արևմտյան մի շարք այլ երկրներ Իրանին մեղադրում են միջուկային զենքի ստեղծման փորձերի մեջ: Թեհրանը հերքում է:

Նույն շարքից