Միջազգային 

Քլինթոնը ակնարկել է 2016-ի նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրելու մասին

ԱՄՆ նախկին գլխավոր պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ակնարկել է 2016-ի նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրելու մասին, գրում է lenta.ru-ն:

Ինչպես հայտնում է Associated Press-ը նա այդ հայտարարությունը արել է Այովա նահանգում Դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ: Հիլարին հանդիպել է Այովայի 10,000 ակտիվիստի հետ: Նա մասնավորապես նշել է, որ բավականին մեծ քանակությամբ մարդիկ են եկել և բոլորին հետաքրքրում է նախագահական քարոզարշավը, ինչպես և իրեն:

Նախկին պետքարտուղարը դեռ պաշտոնապես չի հայտարարել  նախագահական ընտրություններին իր առաջադրվելու մասին, չնայած, որ նա համարվում է Դեմոկրատական կուսակցության ամենաուժեղ թեկնածուն:

Նշվում է, որ 2008-ին Հիլարի Քլինթոնը մասնակցել է նախագահական արշավին՝ կուսակցության ներքին պայքարին, և նրա մրցակիցը եղել է ներկա նախագահ Բարակ Օբաման:

Նույն շարքից