Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռայնֆելդը այսօր հայտարարել է իր հրաժարական տալու մասին՝ իր կուսակցության և աջակենտրոն «Ալիանսեն» քաղաքական դաշինքի պառլամենտական ընտրություններում պարտվելուց հետո, այս մասին գրում է lenta.ru-ն, Agence France-Presse-ին հղումով:
Ընտրական պայքարը ավարտվել է և Շվեդիայի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, հայտարարել է Ռայնֆելդը Ստոկհոլմում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ՝ ավելացնելով, որ հրաժարական է տալու:
Կիրակի օրը կայացան Շվեդիայի պառլամենտի` Ռիկսդագի ընտրությունները, որոնցում հաղթել է կարմիր-կանաչ կոալիցիան՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ հավաքելով ձայների 43,8%-ը: