Միջազգային 

Մեծ Բրիտանիայի թագուհին` Շոտլանդիայի հանրաքվեի մասին

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը խոսել է Շոտլանդիայի անկախության հարցի մասին, հայտնում է Интерфакс-ը։
 

Թագուհին հույս է հայտնել, որ «մարդիկ շատ լավ կմտածեն ապագայի մասին», երբ կքվեարկեն հանրաքվեի ընթացքում։

Որոշ շոտլանդացիներ թագուհու խոսքերը մեկնաբանել են որպես Մեծ Բրիտանիայի միասնականության կողմնակիցների աջակցություն։ Մեղադրանքներ են հնչել նաև Շոտլանդիայի քաղաքական գործերին միջամտելու վերաբերյալ։

Այդ կապակցությամբ Գլազգոյում բողոքի ակցիա է անցկացվել BBC ընկերության շենքի դիմաց։ Ցուցարարները մեղադրել են ԶԼՄ-ներին Միացյալ Թագավորության պահպանման վերաբերյալ կողմնակալ վերաբերմունքի համար։

Շոտլանդիայի անկախության հարցով հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 18-ին։ Սոցհարցումների տվյալներով՝ անկախության կողմնակիցների և հակառակորդների քանակը գրեթե նույնն է:

Նույն շարքից