Միջազգային 

ՆԱՏՕ-ն սկսել է Ուկրաինա զենքի մատակարարումը

ՆԱՏՕ-ի անդամ երկրները արդեն սկսել են Ուկրաինա փոխանցվելիք զենքի մատակարարման գործընթացը, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը «5-րդ ալիք» հեռուստաընկերության հետ հարցազրույցում, գրում է Forbes-ը:

Նրա խոսքերով՝ սեպտեմբերի 4-5-ը նա մասնակցել է Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին և զենքի մատակարարման մասին գաղտնի բանակցություններ է վարել դաշինքի ղեկավարների հետ:

Նախարարը նշել է, որ այդ զենքերը կկանգնեցնեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նա պատմել է, որ 
ՆԱՏՕ–ի ղեկավարներին բացատրել է Ուկրաինային զենք մատակարարելու կարևորությունը, առանց որի անհնար կլինի դիմակայել Ռուսաստանին:

Վալերի Գելետեյը նաև հայտնել է, որ միայն ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի համատեղ ջանքերը կարող են կանգնեցնել Ռուսաստանի ագրեսիան: Նշվում է նաև, որ զենքերը Ուկրաինային տրամադրվում են հետևյալ երկրներից` ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Լեհաստան և Նորվեգիա:

Նույն շարքից