Միջազգային 

Անգելա Մերկելը հանդես է եկել հակասեմականության դեմ պայքարելու կոչով

analitik.am

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կիրակի հանդես է եկել հակասեմականության դեմ պայքարելու կոչով: Մայրաքաղաք Բեռլինում կայացած քարոզարշավի շրջանակում Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան պետք է անի հնարավորը՝ երկրում հակասեմականության աճ թույլ չտալու համար, որը վերջերս ծագել է Իսրայելի և Գազայի միջև հակամարտության պատճառով, գրում է TIME թերթը:

 

«Ինձ ցավ է պատճառում, երբ լսում եմ, թե ինչպես են երիտասարդ հրեա ծնողները հարցնում՝ արդյոք Գերմանիայո՞ւմ պետք է մեծացնեն իրենց երեխաներին, կամ մեծահասակ հրեաները մտավախություն են հայտնում, թե արդյո՞ք ճիշտ որոշում էր մնալ Գերմանիայում: Հրեաները մեր ինքնության և մեր մշակույթի մասն են»,- ասել է Անգելա Մերկելը 5.000 հոգանոց ամբոխի առաջ ելույթի ընթացքում:

 

Թերթը նշում է, որ Գերմանիայում մոտ 200.000 հրեա է բնակվում:

 

Քարոզարշավը կազմակերպել էր Գերմանիայի հրեաների կենտրոնական խորհուրդը, որը գործում է Երկրորդ համաշխարհայինից ի վեր արդեն 75 տարի, որի ընթացքում սպանվել էր ավելի քան 6 մլն հրեա:

 

Գերմանիայի կառավարությունից հայտնում են, որ Գազայի և Իսրայելի միջև սկսված հակամարտությունից ի վեր Եվրոպայի ամբողջ տարածքում հուլիսին գրանցվել է 131 հակասեմական միջադեպ, 53 դեպք էլ հունիսին:

Նույն շարքից