Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադայի դիտարկմանն է ներկայացրել Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիրը, հայտնում է Взгляд-ը:
Համապատասխան փաստաթուղթն այսօր հայտնվել է խորհրդարանի կայքում:
Հիշեցնենք, որ հունիսի վերջին Ուկրաինան և Եվրամիությունը ստորագրել էին համաձայնագրի տնտեսական հատվածը: Իսկ քաղաքական հատվածը երկրի նոր իշխանությունները ստորագրել էին մարտին՝ փետրվարյան հեղափոխությունից անմիջապես հետո: Փաստաթղթերի ուժի մեջ մտնելու համար դրանք պետք է վավերացվեն ԵՄ երկրների խորհրդարանների, ինչպես նաև Եվրախորհրդարանի կողմից:
Եվրախորհրդարանը կարող է վավերացնել համաձայնագիրը սեպտեմբերի 15-18-ի նստաշրջանի ընթացքում: