Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին պատրաստվում է այցելել Ադրբեջան, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրի:
Աղբյուրի խոսքով՝ Ժիրինովսկին պատրաստվում է մի շարք հանդիպումներ ունենալ մայրաքաղաքում և երկրի շրջաններում, մանրամասն ծանոթանալ պետությունում զարգացման գործընթացներին:
Այցը նախատեսված է սեպտեմբերի վերջին:
Հուլիսին Ժիրինովսկին «Ռոսիա- 24» հեռուստաալիքի եթերում Ադրբեջանն ԱՊՀ երկրների թվում որպես դրական օրինակ էր բերել:
«Կա իրապես դրական օրինակ: Վերցրեք Ադրբեջանը: Ինչպիսի հաջողություններ: Այնտեղ բոլոր գյուղերը լավ վիճակում են, նոր համալիրներ են կառուցվում, այդ թվում՝ մարզական, ողջ երկիրը կերպարանափոխվել է»,- ասել էր նա:
Երկրի նման կտրուկ զարգացման պատճառը, Ժիրինովսկու կարծիքով, «ադրբեջանցի ժողովրդի ճիշտ ընտրությունն է՝ երկրի նախագահ ընտրելով Իլհամ Ալիևին»:
Նա նաև բարձր կարծիք էր հայտնել Հեյդար Ալիևի մասին՝ նրան անվանելով «մեծ ադրբեջանցի»: