Միջազգային 

Ադրբեջանի փոխվարչապետը՝ Ռուսաստանի մասին

analitik.am

Ռուսաստանն այն երկիրը չէ, որի հետ կարելի է խոսել պատժամիջոցների լեզվով, հայտարարել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը՝ ելույթ ունենալով երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստում, գրում է «Взгляд»-ը:

 

Նա նշել է, որ Ռուսաստանը հսկայական հարստություններ, ռեսուրսներ, հսկայական տարածք և հարուստ պատմություն ունի:

 

«Մենք հասկանում ենք իրավիճակը, որ ստեղծվել է Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Ոչ մեկ չի կոտրի Ռուսաստանին, այն երբեք ծնկի չի գա, հակառակը, դա է՛լ ավելի կամրապնդի երկիրը»,- ասել է Էյուբովը: Նրա խոսքով՝ հետագայում Եվրամիությունը և ԱՄՆ-ն պետք է հասկանան, որ մեծ սխալ են գործել՝ Ռուսաստանի հետ երկխոսությունը փոխարինելով պատժամիջոցների լեզվով:

 

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը համաձայնել է, որ պատժամիջոցների լեզվով խոսակցությունն ընդունելի չէ: «Եթե մեկը կարծում է, որ կարող է աշխարհը տանել քաոսի և ղեկավարել այն, ապա սխալվում է»,- ասել է նա:

Նույն շարքից