Լեհաստանի նոր վարչապետ է դարձել Էվա Կոպաչը: Այդ մասին գրում է Rzeczpospolita-ն:
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին նրան հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել մինչև սեպտեմբերի 22-ը:
Նրա նախորդը՝ Դոնալդ Տուսկը, լքել է վարչապետի պաշտոնը նոր պաշտոնի անցնելու պատճառով: Դեկտեմբերից նա կգլխավորի Եվրոպական խորհուրդը: Իսկ լեհական կառավարությունը նա գլխավորել է 2007 թվականից:
Կոպաչը երկրի պատմության մեջ երկրորդ կին վարչապետն է: 1992-ին երկրի կառավարությունը գլխավորել է Խանա Սուխոցկայան: