Միջազգային 

Վրաստանի վարչապետը՝ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հարաբերությունների վատթարացման մասին

analitik.am

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկուշաբթի՝ սեպտեմբերի 15-ին, հայտարարել է, որ չէր սպասում երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հարաբերությունների «նման վատթարացում», գրում է Новости-Грузия-ն:

 

ԶԼՄ-ներում հաճախ շրջանառվում է «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հարաբերությունների թեման նախագահի հետ: Բազմիցս կարծիք է հնչել, որ վարչապետը «մի կողմ է դնում» պետության ղեկավարին, երբ խոսքը երկրի համար առավել կարևոր հարցերի մասին է: Նրանց առճակատման մասին կրկին խոսել են, երբ հարց է առաջացել, թե ով պետք է գնա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նիստին:

 

Վրաստանի վարչապետը նշել է, որ իրավիճակը կկարգավորվի, «եթե ամեն մեկն իր գործն անի, և առնվազն, չխանգարի մյուսին»:

 

«Ես հավատում եմ, որ և՛ նախագահը, և՛ խորհրդարանը, և՛ կառավարությունը, և՛ դատարանը, և՛ ԶԼՄ-ները, որոնք մեծ պատասխանատվություն ունեն, կաշխատեն իրենց պարտականությունների շրջանակներում: Եթե ամեն մեկն իր գործն անի, ես հավատում եմ, որ երկրում ամեն ինչ լավ կլինի: Մենք չպետք է խառնվենք միմյանց գործերին: Դա ամենակարևորն է: Երբ խառնվում են միմյանց գործերին, այդ ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունենում»,- ասել է Ղարիբաշվիլին:

 

Նույն շարքից