Վաշինգտոնը հուսով է Թեհրանի հետ համաձայնության գալ Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլում, որը նախատեսվում է սեպտեմբերի 18-ին՝ Նյու Յորքում:
ԻՏԱՐ - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
Քերին նկատել է, որ այս համաձայնությունը կարող է շահեկան լինել ամբողջ աշխարհի համար, սակայն առայժ մի շարք շատ բարդ հարցեր կան: Ամերիկացի պաշտոնյան Իրանի հնարամտությանն ու նպատակասլացությանն է ապավինել:
Անցած տարվա նոյեմբերին Իրանը և «վեցնյակը»՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան, պայմանավորվել էին, որ Իրանի միջուկային ծրագիրը, որ մտահոգում է Արևմուտքին, բացառապես խաղաղ կիրառություն է ունենալու: