Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները կարծիքներ են փոխանակել ուկրաինական հակամարտության վերաբերյալ, գրում է Deutsche Welle-ն։
Ինչպես հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, զրույցի ընթացքում Մերկելը նշել է, որ «հակամարտության կայուն կարգավորման» համար վճռորոշ նշանակություն ունի ռուսական զորքերի դուրսբերումն Ուկրաինայի տարածքից, հրադադարի պահպանումը, ինչպես նաև ռուս-ուկրաինական սահմանների անվտանգության ապահովումը։
Համաձայն Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության՝ գերմանական կառավարության ղեկավարը և Ռուսաստանի նախագահը դրական գնահատական են տվել ԵՄ-ի և Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի իրականացման հետաձգման պայմանավորվածություններին, որոնք կայացվել են սեպտեմբերի 12-ին ԵՄ-Ուկրաինա-ՌԴ նախարարների մակարդակով հանդիպման ընթացքում։