Միջազգային 

Ադրբեջանում Իտալիայի դեսպանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին

ԵԱՀԿ Մինսկի խումբն այն միակ գործիքն է, որի օգնությամբ միջազգային հանրությունը կարող է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանում Իտալիայի դեսպան Ջամպաոլո Կուտիլլոն:

 

Նա ընդգծել է, որ Իտալիան աջակցում է Մինսկի խմբին և դրա երեք համանախագահներին` Ֆրանսիային, Ռուսաստանին և ԱՄՆ-ին, և հասկանում է, որ վերջիններիս աշխատանքը պահանջում է երկարատև պարտավորվածություններ: «Մենք կարծում ենք, որ այս խնդիրը կարող է կարգավորվել միայն խաղաղ միջոցներով ու երկխոսության ճանապարհով, և, անշուշտ, ստատուս-քվոն անընդունելի է»,- ասել է Կուտիլլոն:

 

Նույն շարքից