Քաբուլի միջազգային օդանավակայանի մերձակայքում իրականացված պայթյունի հետեւանքով ՆԱՏՕ-ի ուժերի երեք զինծառայող Է զոհվել, եւս հինգը վերքեր են ստացել: Այդ մասին ասված Է Աֆղանստանի անվտանգության աջակցման միջազգային ուժերի կողմից տարածված հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ԶԼՄ-ները նշել Էին 13 զոհվածների մասին:
Մահապարտ ահաբեկիչը ականապատված ավտոմեքենայով ՆԱՏՕ-ի ուժերի պահակախմբի մեջ Է մխրճվել Քաբուլի միջազգային օդանավակայանի մերձակայքում: Ահաբեկչական գործողությունը տեղի Է ունեցել ԱՄՆ-ի դեսպանատան մոտ՝ դեպի օդանավակայան տանող ավտոմայրուղում: Ոստիկանությունում չեն բացառում, որ զոհվածների թվում կարող են լինել խաղաղ քաղաքացիներ:
Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել են «Թալիբան» շարժման զինյալները, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: