Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն ռադան, հատուկ կարգավիճակ է տրամադրել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների որոշ բնակավայրերի, հայտնում է ИТАР ТАСС գործակալությունը:
Երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկած համապատասխան օրենքն ընդունվել է 450 պատգամավորներից 277-ի կողմ քվեարկությամբ:
Գերագույն ռադան նաև օրենք է ընդունել, որով համաներում է շնորհում Դոնբասում ռազմական գործողությունների մասնակիցներին: Սա ևս նախագահական առաջարկ է, դրանով նախատեսվում է չհետապնդել «աշխարհազորայիններին»: Այս օրենքի համար էլ քվեարկել է 287 պատգամավոր՝ պահանջվող նվազագույն 226-ի դեպքում:
Քվեարկությունն անց է կացվել փակ ռեժիմով: