Միջազգային 

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը սիրիական օդային ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռ է վայր գցել

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը սեպտեմբերի 16-ին սիրիական օդային ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռ է վայր գցել Ռակկա քաղաքի մերձակայքում:

 

Արաբական լրատվամիջոցները, սա առաջին դեպքն է, երբ ԻԼԻՊ խմբավորումը նման քայլ է կատարում Սիրիայի և Իրաքի տարածքում իսլամական պետություն հիմնելու մասին հայտարարելուց հետո: Իսլամիստները ուղղաթռիը վայր են գցել այն ժամանակ, երբ սիրիական ուժերը հարվածում էին նրանց հենակետերի ուղղությամբ: Ականատեսների խոսքով, ինքնաթիռն ընկել է ալ Հուսաուա բնակելի թաղամասում,ինչի հետևանքով տներ են ավերվել: Օդաչուի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդում:

 

Վերջին շրջանում սիրիական օդային ուժերը հարձակումներ են իրականցնում ԻԼԻՊ-ի հենակետերի ուղղությամբ:

 

Նույն շարքից