Միջազգային 

Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով ուղեւորվել Է ԱՄԱ

Վրաստանի կառավարական պատվիրակությունը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, սեպտեմբերի 16-ին երկօրյա պաշտոնական այցով ուղեւորվել Է Արաբական Միացյալ Ամիրայություններ, որտեղ կկայանան բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ, տեղեկացնում են կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունից:

 

Աբու Դաբիում Ղարիբաշվիլին հանդիպում կունենա գահաժառանգ շեյխ Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահայանի հետ:

 

Սեպտեմբերի 17-ին Ղարիբաշվիլին հանդիպում կունենա Աբու Դաբիի Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահի, ինչպես նաեւ Ներդրումային խմբի նախագահի հետ:

 

Վրացական պատվիրակության կազմում են՝ հանրապետության Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն, այլ պաշտոնատարներ, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:

Նույն շարքից