Միջազգային 

Իսպանիայի կառավարությունը Կատալոնիային կզրկի ինքնավարությունից

Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալիոն հայտարարել է, որ կառավարությունը բոլոր օրինական քայլերը կձեռնարկի, միայն թե թույլ չտա Կաալոնիայի առանձնացումը, այդ թվում նաեւ՝ վերջինիս ինքնավար կարգավիճակից կզրկի, հաղորդում է Europa Press գործակալությունը:


«Կա սահմանագիծ, որից այն կողմ չի կարելի է անցնել: Կառավարությունը բոլոր օրիկնական քյալերը կձեռնարկի անջատողական հանրաքվեն թույլ չտալու համար, որը հակասում է  իսպանական իրավական համակարգին եւ որն ամենաանբարենպաստ հետեւանքները կունենա Կատալոնիայի, Իսպանիայի եւ Եվրամիության համար», - հայտարարել է նախարարը:

 

 «Իսպանիայի միասնականությունը կառավարության կամ խորհրդարանի սեփականությունը չէ», - հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ այն ամրագրված է սահմանադրությունում:

Նույն շարքից