Հռոմի պապի անվտանգությունն ապահովողների թիվը չի ավելացվի նոր այցի ընթացքում, որն ուղեկցվում է սպառնալիքներով:
ABC News-ը՝ վկայակոչելով Վատիկանին, նշում է, որ առաջիկայում Հռոմի պապը կայցելի Ալբանիա՝ հիմնականում մուսուլմանաբնակ երկիր: Իսկ սպառնալիքներն Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից են:
Փոփոխություններ չեն լինի նաև 77-ամյա պոնտիֆիկոսի օրակարգում: Իսլամիստների հարձակման առիթով իր մտահոգությունն էր հայտնել Վատիկանում Իրաքի դեսպանը, ասելով, որ «Հռոմի պապն իսկապես թիրախ է»:
Նախկինում Հռոմի պապը՝ ի դեմս Հովհաննես Պողոս Երկրորդի, արդեն մուսուլմանների թիրախ է եղել: