Վրաստանի կառավարության հրավերով 110 ուկրաինացի երեխա մեկնել է վրացական Անակլիա քաղաք՝ երկշաբաթյա հանգստի, հայտնում է Обозреватель-ը։
Խումբը ձևավորվել է հակաահաբեկչական գործողությունների գոտու փախստական երեխաներից, որոնց ծնողները մասնակցում են ռազմական գործողություններին կամ զոհվել են։
Սոցիալական քաղաքականության նախարարության ներկայացուցիչների խոսքերով՝ նրանց թվում կան նաև երեխաներ, որոնց ծնողները զոհվել են Մայդանում։ Նրանց ուղեկցում են 15 մանկավարժներ և բուժաշխատողներ։
Կիևի օդանավակայանից երեխաներին անձամբ ուղեկցելու համար ժամանել է երկրի սփյուռքի հարցերով նախարար Գելա Դումբաձեն։