Նյու Յորքում ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում պաշտոնապես բացվել է Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանը, նշվում է միջազգային կազմակերպության հաղորդագրությունում։
Ասամբլեայի նախագահ Սեմ Կահամբա Կուտեսան (Ուգանդա) նշել է, որ այս տարին նշանակալի և ինտենսիվ կլինի, փոխանցում է rbc.ru-ն։
«Հավանական է, որ 69-րդ նստաշրջանը կլինի բավականին ինտենսիվ։ Գլխավոր հանձնաժողովների շրջանակում սովորական աշխատանքից բացի, նախատեսվում է բանակցություններ վարել 2015-ից ի վեր զարգացման ոլորտների օրակարգի վերաբերյալ»,- նշել է Կուտեսան։
69-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումները կսկսվեն սեպտեմբերի 24-ին և կտևեն մինչև հոկտեմբերի 1-ը։ Այդ օրերին ելույթ կունենա 195 բանախոս անդամ և դիտորդ պետություններից։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտնել է, որ 144 պատվիրակություններ կներկայացվեն պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով։
Ըստ ավանդույթի՝ առաջինը սեպտեմբերի 24-ին ելույթ կունենան Բրազիլիայի և ԱՄՆ-ի նախագահները։ Ընդհանուր քննարկումներից առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կներկայացնի իր ամենամյա զեկույցը կազմակերպության աշխատանքի մասին։