Միջազգային 

Արևմուտքը առանց ապացույցների մեղադրում է Ռուսաստանին ամեն ինչում

analitik.am

Արեւմուտքը ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր մեղադրում է Մոսկվային փաստացի ամեն ինչում՝ Մայդանի իրադարձություններից մինչեւ Boeing-ի կործանում եւ զորքերի ներխուժում Ուկրաինա, միաժամանակ ապացույցներ չեն ներկայացվում, իսկ ճշմարտությունը խեղաթյուրվում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հակամարտությանը ռազմական միջամտության մեղադրանքներն առաջին անգամ չեն հնչում: Միաժամանակ ոչ մի անգամ փաստեր չեն ներկայացնում: Ապացույցների բացակայությունը, ճշմարտության խեղաթյուրումը ԱՄՆ-ի եւ մի շարք եվրոպական երկրների բնորոշ գիծն է»,-ասել է Լավրովը իսպանական El Pais-ին տված հարցազրույցում:

«Նման մոտեցումը վերաբերում է եւ մեր զորքերի առաջխաղացման մասին պնդումներին, եւ մալայզիական Boeing-ի կործանման հետաքննությանը, եւ Մայդանում կամ Օդեսայում ողբերգությանը, եւ շատ այլ իրավիճակների»,-ասել է Լավրովը: Նրա խոսքով՝ Մոսկվայում նման հայտարարությունները գնահատվում են որպես «տեղեկատվական պատերազմի դրսեւորումներ», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նույն շարքից