Միջազգային 

Սիրիական բանակը հաջողություններ է գրանցել

analitik.am

 Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Հասաքեի Ղույրան թաղամասի վրա՝ վերականգնելով կայունությունն ու անվտանգությունը: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանակը հաջողություններ է գրանցել նաև Համայի գյուղերում: Աղբյուրն ավելի վաղ տեղեկացրել էր, որ սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Համայի հյուսիսում գտնվող Տայիբա ալ Իմամ, Լուիբդա, Աբու Զեյդ գյուղերի վրա:

 

 

Դամասկոսի մերձակայքում գտնվող Արևելյան Ղուտայի և Կալամունի շրջանում զինյալների թաքստոցներ են ոչնչացվել: Բախումներ են ընթացել Ջոբար թաղամասում, որտեղ տասնյակ զինյալներ են սպանվել: Հոմսի մարզում բախումների ժամանակ սպանվել են զինված խմբավորման երկու ղեկավարները:

 

 

Նախօրեին սիրիական բանակը Դեր Զոր քաղաքի մերձակայքում ԻԼԻՊ խմբավորման 37 անդամ է ոչնչացրել: Թեժ մարտեր են ընթանում ռազմական օդանավակայանի մերձակայքում: Բանակը Դեր Զորի Ռադիսաթ շրջանում թունելներ է պայթեցրել, որտեղ թաքնվում էին զինյալները: Արդյունքում տասնյակ զինյալներ սպանվել են:

 

Նույն շարքից