Միջազգային 

Ասադն Իրաքի վարչապետի բանագնացի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հարցեր

analitik.am

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Իրաքի ազգային անվտանգության խորհրդական, վարչապես Հեյդար ալ Աբադիի բանագնաց Ֆալիհ ալ Ֆիյադի հետ քննարկել է Իրաքում տեղի ունեցող վերջին զարգացումները և գործադրվող ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում: Ինչպես հաղորդում է  սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Ֆալիհ ալ Ֆիյադը նշել է, որ անհրաժեշտ է ամրապնդել համագործակցությունը բարեկամ երկրների միջև ահաբեկչության դեմ պայքարում, որը սպառնում է Սիրիային, Իրաքին, ողջ տարածաշրջանին և աշխարհին:

Նախագահ Ասադը հաստատել է, որ ահաբեկչության դեմ պայքարը պետք է սկսել ճնշում գործադրելով այն երկրների վրա, որոնք օժանդակում և ֆինանսավորում են ահաբեկչական կազմակերպություններին Սիրիայում և Իրաքում: Նա պատրաստակամություն է հայտնել համագործակցել Իրաքի ղեկավարութան հետ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում:


Իր հերթին ալ Ֆիյադը հաստատել է, որ 2 երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը կարևոր է ահաբեկչության դեմ պայքարում, որն էլ կնպաստի տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը:

 

Նույն շարքից