Միջազգային 

Թուրքիան պետք է կանգնեցնի զորակոչիկների հոսքն «Իսլամական պետություն». ՆԱՏՕ

analitik.am

ՆԱՏՕ-ում շարունակում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ծրագրեր մշակել: Դերեր են բաշխվում դաշինքի անդամ երկրների և դաշնակիցների միջև: Մասնավորապես, Թուրքիայի հանձնարարությունը կլինի նոր զորակոչիկների հոսքի զսպումը դեպի «Իսլամական պետություն»: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:

 

«Իսլամական պետության» շարքերում կան զգալի թվով օտարերկրացիներ, ովքեր վերադառնալով հայրենիք՝ կարող են մեծ սպառնալիք ներկայացնել ոչ միայն իրենց երկրի, այլև այլ երկրների համար: «Թուրքիան մեր դաշինքում առանցքային օղակներից մեկն է»,- ասել է Բրիդլավը: Նրա խոսքով՝ Թուրքիան, սահման ունենալով այն երկրների հետ, որտեղ նշվում է գրոհայինների մեծ թվաքանակ, պետք է անի ամեն ինչ՝ կանգնեցնելու պոտենցիալ զորակոչիկների հոսքը:

 

New York Times-ը երեքշաբթի գրել էր, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրների շարքում «Իսլամական պետության» համար զորակոչիկների խոշորագույն մատակարարն է: Թերթի տվյալներով՝ ներկայումս խմբավորման շարքերում կա մոտ 1000 թուրք քաղաքացի, հիմնականում՝ երիտասարդներ, ովքեր զենք են վերցրել իրենց ձեռքը գաղափարական կամ նյութական նկատառումներով: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կտրականապես հերքել է մեղադրանքները:

Նույն շարքից