Թուրքիան կշարունակի բարեփոխումներ իրականացնել Եվրամիություն մուտք գործելու համար: Այս մասին թուրքական «Անատոլու» գործակալության հետ զրույցում հայտնել է Թուրքիայի` ԵՄ հարցերով նախարար Վոլկան Բոզքըրը:
Թուրք նախարարի խոսքով` ԵՄ անդամակցությունը Թուրքիայի ռազմավարական նպատակն է, և դրան հասնելու համար իրենք պատրաստ են քաղաքական, տնտեսական և սոցիալական բնագավառներում անել անհրաժեշտ բարեփոխումները: Բոզքըրը հայտնել է նաև, որ առաջիկա օրերին կհրապարակվի ԵՄ անդամակցության վերաբերյալ Թուրքիայի ռազմավարական ծրագիրը: