Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության և թվային տեխնոլոգիաների նախարար Էմանուել Մակրոնը գտնում է, որ երկրին անհրաժեշտ են տնտեսական բարեփոխումներ՝ «առաջ շարժվելու» համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ֆրանսիան հիվանդ է, իրեն լավ չի զգում: Առաջ շարժվելու համար այլ ելք չի մնում, քան երկիրը տնտեսապես բարեփոխելը»,- ասել է նախարարը:
Ֆրանսիայում նոր կառավարությունը ձևավորվել է օգոստոսի վերջին, փոխվել է նաև էկոնոմիկայի նախարարը: