Միջազգային 

Իրաքի նախագահը հայտարարել է, որ իրենց բավական են ԻԼԻՊ-ի դեմ օդային հարվածները

analitik.am

Իրաքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ պայքարելու համար անհրաժեշտ չէ արտասահմանյան աջակցությունը ցամաքային գործողություններում, դրա համար բավական են օդային հարվածները:

 

Արաբական լրատվամիջոցները, այս մասին «Ասախի» թերթին տված հարցազրույցում նշել է Իրաքինախագահ Ֆուադ Մաասումը: Նրա խոսքով, Իրաքը բավականաչափ զինվորներ ունի լայնամասշտաբ գործողություններ իրականացնելու համար: «Ես ողջունում եմ միջազգային հանրության ցանկացած օգնություն՝ ռազմական, մարդասիրական, տնտեսական: Այն, ինչ անհրաժեշտ է, օդային հարվածներն են»,- նշել է նախագահը:

 

Սեպտեմբերի 5-ին ԱՄՆ-ը հանդես է եկել ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար նոր միջազգային կոալիցիա ստեղծելունախաձեռնությամբ: Սեպտեմբերի 8-ին պետքարտուղարությունը տեղեկացրել է, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում օգնության ձեռք են մեկնել ավելի քան 40 երկիր:

 

Նույն շարքից