Ուկրաինայում լյուստրացիոն գործընթացները կազդեն 1 մլն պետպաշտոնյաների և իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Նախօրեին Ուկրաինայի խորհրդարանն ընդունել էր լյուստրացիայի մասին օրենքը, այսօր վարչապետ Արսենի Յացենյուկը նշել է այն մարդկանց թիվը, ում վրա կտարածվի այն:
Մինչ այդ Ուկրաինայի Գերագույն ռադան նույն օրենքն ընդունելու մի քանի անհաջող փորձ էր արել: Նոր օրենքը նպատակ ունի լյուստրացիայի միջոցով «վերականգնել իշխանության հանդեպ վստահությունը և նոր համակարգի կառուցման պայմաններ ստեղծել՝ եվրոպական չափանիշներին համապատասխան»:
Լյուստրացիան պետական պաշտոն զբաղեցնելու գործընթացի կանոնակարգումն է նախկին իշխանություններին առնչված պաշտոնյաների համար: